Այնուամենայնիվ, Նոր Հայաստանում կա մի ոլորտ, որն աշխատում է անխափան և ճշգրիտ` շվեյցարական ժամացույցի նման: Դա բնակչության հատուկ սպասարկման ոլորտն է, այլ կերպ ասած` «թաղման» ոլորտը...
Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը, հեռացրել է տաղավարից...
Սիրելի՛ հայրենակիցներ:
Կյանքում լինում են պահեր, երբ մարդը ստիպված է օգնություն խնդրել ոչ թե իր համար, այլ իր ամենասիրելի մարդու կյանքի և առողջության համար...
Գրականագետ Գրիգոր Գույումջյանը, որը զրուցելիս սովորաբար առաջնորդվում էր Վիլյամ Սարոյանի «Աստված բարձր ձայնը կսիրե» նշանաբանով, հանրային գրադարանի միջանցքում ինչ-որ բան էր գոռգոռալով բացատրում...
Հարգելի՛ հայրենակիցներ:
Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում եմ նախ ասել ամենապարզ ու ամենակարևոր բանը...
TRIP+ ֆոնդը կղեկավարի Լենինգրադում ծնված ամերիկյան հրեա Կոնստանտին Սոկոլովը: Ի դեպ, նա նաև «Վիվա Սելի» խոշոր բաժնետեր է: Դե, Հայաստանի կապը դեռ էն գլխից է վաճառվել, մեզ սուվերեն կապ ու հեռահաղորդակցություն պետք չէ...
Իրանական Զավիե ինստիտուտը հետաքրքիր հոդված է հրապարակել` «Խաղաղություն փոխկապակցվածության միջոցով․ Ադրբեջանի նոր ռազմավարությունը Հարավային Կովկասում»...
Գնացել էի Արմենիա ԲԿ / Armenia MC (նախկինում` Հանրապետական հիվանդանոց): Առաջին հարկի առերևույթ ընդունարանից հետաքրքրվեցի, թե որտեղ է գտնվում վերակենդանացման բաժանմունքը...
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...